Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն «ամոթալի» է որակել եվրոպացի դիվանագետների վարքագիծը, որոնք հրաժարվել են մասնակցել ՈՒկրաինայի հարցով հատուկ հանդիպմանը, որի ընթացքում նրանք ցանկացած հարց տալու հնարավորություն ունեին՝ հաղորդում է ТАСС-ը։ «Դա խայտառակություն է ցանկացած դիվանագետի համար: Ահա թե ինչու դեռ չենք շփվում նրանց հետ, բայց նրանք նույնպես չեն շփվում մեզ հետ, միայն՝ երբեմն, երբ որևէ որոշակի թեմա է արծարծվում»,- շեշտել է Լավրովը։               
 

Ո՞րն է 2 նկարներում պատկերված տեսարանների նմանությունը և տարբերությունը

Ո՞րն է 2 նկարներում պատկերված տեսարանների  նմանությունը և տարբերությունը
14.05.2025 | 13:38

2 մեքենա, երկուսն էլ այրված։

2 այրված մեքենա՝ մարդկային գործոնով պայմանավորված։

Երկու դեպքում էլ՝ հանցագործություն։

Երբ 2004թ․–ին Նիկոլ Փաշինյանի «Նիվան» այրվեց, դա որակվեց որպես պատվեր, վախեցնելու միջոց՝ իրեն լռեցնելու համար։

2004թ.–ին Փաշինյան Նիկոլը քաղաքական գործիչ չէր։ Նա լրագրող էր, ավելի շուտ՝ քարոզչական գործիք, ով պատվերով հոդված էր գրում, կամ պատվերով հոդված չէր գրում այս կամ այն քաղաքական և հանրային գործիչների, նաև՝ գործարարների վրա։

Երբ 2025թ. ֊ին #Մայր_Հայաստան_Դաշինք ֊ի անդամ, Երևանի ավագանու նույնանուն խմբակցության ներկայացուցիչ Գևորգ Ստեփանյանի կնոջ մեքենան այրվեց, նա հասարակական գործիչ էր և է, մայրաքաղաքի բարձրագույն իշխանության ներկայացուցիչ, ընդդիմադիր գործիչ։ Նրա գործունեությունը միտված է հասարակության շահերը պաշտպանելուն, հանրության խնդիրները վեր հանելուն, բարձրաձայնելուն, իշխանական կոռուպցիան ու թալանը բացահայտելուն և հասարակությանը տեղեկացնելուն։

ՈՒստի Գևորգ Ստեփանյանի ընտանիքին պատկանող մեքենան այրելն ընդդեմ նրա հանրային գործունեության է, քաղաքական ահաբեկչություն։ Նման քայլի գնացողները փորձել են վախեցնել ու լռեցնել Գևորգ Ստեփանյանին։

Սա հարձակում է Գևորգի ընտանիքի վրա։ Սակայն դուք Սրանով Գևորգին չեք վախեցնի, չեք լռեցնի, քանի որ Գևորգը վախեցողը չէ, քանի որ Գևորգը լռողը չէ, քանի որ ունի սկզբունքներ։

Բացի այդ՝ Գևորգը մենակ չէ։ Մենք իր հետ ենք ու իր կողքին։

Այնպես որ, պարոնայք և տիկնայք իշխանավորնե՛ր, դուք հերթական անգամ սխալվել եք։

Արմենակ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Հ. Գ.

Իրավապահ մարմիննե՛ր, գնդակը ձեր դաշտում է։ Ցույց տվեք, որ դուք ինքնուրույն եք և առաջնորդվում եք բացառապես օրենքով։

Դիտվել է՝ 568

Մեկնաբանություններ